Դպիրներ. Մայր և կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխօսդ ես միշտ աշխարհի, քեզ երանեն ամենայն ազինք: Մաքուր աղաւնի և հարսն երկնից Մարիամ, տաճար և աթոռ Աստուծոյ Բանին, քեզ երանեն ամենայն ազինք: Քև հաճեցան իմանալիքն ընդ հողեղէնքս, եւ քև մերձեցաք ի փայտն կենաց, քեզ երանեն ամենայն ազինք:
Դպիրներ. Հայր մեր որ յԵրկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո, որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ:
Սարկաւագ. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք, ընկալ կեցո եւ ողորմեա:
Քահանայ. Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դպիրներ. Այսօր երկնայինքն ուրախացան ընդ երկրաւորացս նորոգման. քանզի նորոգողն էից Հոգին էջ ի սուրբ վերնատունն. որով նորոգեցան դասք առաքելոցն: Այսօր հողանիւթեայ բնութիւնս ցնծայ ընդ Հօր հաշտութեան. քանզի որ եբարձ զՀոգին ի մարդկանէ մարմին եղելոց, դարձեալ վերստին զնոյն պարգեւէ: Այսօր մանկունք եկեղեցւոյ տօնեն ցնծութեամբ զգալուստ Սուրբ Հոգւոյն. որով զարդարեցան ի զգեստս լուսափայլս եւ գերապայծառս. երգեն ընդ սրովբէսն զերեքսրբենին:
ՆՆ
Քահանայ. Օրհնեա, Քրիստոս Աստուած մեր, հոգևոր օրհնութեամբ զհալաւս և զմատանիս հարսանեաց, զի որք զքեցցին զսոսա մի իշխեսցէ մերձենալ ը սոսա չարն: Այլ ամրացեալ զօրութեամբ սուրբ Խաչի քո, փրկեսցին յամենայն որոգայթից սատանայի: Եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Քահանան մատանին կը դնէ Փեսային և Հարսին ձախ մատնեմատին, ըսելով.
Քահանայ. Յանուն Հօր, և Որդւոյ, և Հոգւոյն Սրբոյ, ամէն:
Քահանայ. Տեսէք որդեակք, աստուածային հրամանով և համաձայն սուրբ Հայրապետներու կանոններուն եկած էք այս սուրբ Եկեղեցին պսակուելու որէնքով սուրբ ամուսնութեան հասցնէ և անթառամ պըսակին արժանացնէ: Բայց գիտցէք թէ այս աշխարհի վրայ զանազան փորձութիւններ կան. հիւանդութիւն, աղքատութիւն և ուրիշ տեսակ նեղութիւններ: Աստուած ձեզ փորձութենէ հեռու պահէ: Սակայն Աստուծոյ հրամանն է որ դուք երկուքդ պարտաւոր էք օգնել իրարու մինչև մահ:
Նախ կը հարցնէ Փեսային.
Քահանայ. Որդեակ իմ (այս անուն) մինչև մահ տէ՞ր ես:
Փեսան կը պատասխանէ.
Փեսան. Այո, Հայր Սուրբ, տէր եմ Աստուծոյ հրամանով:
Եւ ապա կը հարցնէ Հարսին.
Քահանայ. Որդեակ իմ (այս անուն) մինչև մահ հնազա՞նդ ես:
Հարսը կը պատասխանէ.
Հարսը. Այո, Հայր Սուրբ, հնազանդ եմ Աստուծոյ հրամանով:
Քահանայ. Ձեր այս խօսքին վկայ է Աստուած, որ աներեւութապէս բազմած է այս Սուրբ Սեղանին վրայ: Ինչպէս նաև մեր պահապան հրեշտակները, այս սուրբ Եկեղեցին, սուրբ Խաչը, սուրբ Աւետարանը, քահանան(երը) և ներկայ ժողովուրդը ամէնքըն ալ վկայ ըլլա՞ն ձեր խօսքին:
Եւ անոնք կը պատասխանեն.
Փեսան և Հարսը. Այո Հայր Սուրբ, թող վկայ ըլլան:
Քահանան կ'ըսէ.
Քահանայ. Աստուած ի մէջ սոցա, և սոքա մի սասանեսցին. օգնեսցէ սոցա Աստուած ի վաղորդենէ մինչև ի վաղորդանայն:
Քահանան նարօտը կը դնէ Փեսային գլուխը և կ'ըսէ.
Քահանայ. Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորըն, ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:
Քահանան կ'առնէ հարսին աջ ձեռքը, կուտայ Փեսային աջ ձեռքին մեջ, ըսելով.
Քահանայ. Առեալ զձեռն Եւայի տուեալ ի յաջն Ադամայ, և ասէ Ադամ. այս այժմ ոսկր յոսկերաց իմոց, և մարմին ի մարմնոյ իմոյ. սա կոչեսցի կին, զի յառնէ իւրմէ առաւ: Վասն այսորիկ թողցէ այր զհայր իւր և զմայր իւր, և երթիցէ զհետ կնոջ իւրոյ. և եղիցին երկոքեան ի մարմին մի: Արդ, զոր Աստուած գուգեաց մարդ մի մեկնեսցէ:
Եւ կը միացնէ Փեսային և Հարսին գլուխները.
Քահանայ. Տէր Աստուած յաւիտենական, որ զանզոյգս և ըզբացորոշեալս զուգակցես միաւորութեամբ, և կապես անքակտելի: Որպէս օրհնեցեր զԻսահակ և զՌեբեկա, և ժառանգ զնոսա քո աւետեացն երևեցուցեր: Դու, Տէր, օրհնեա զծառայս և զաղախինըս քո, առաջնորդելով նոցա ի գործս բարիս, ողորմած և մարդասէր Տէր Աստուած մեր: Եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Փեսան և Հարսը իրենց երսները կը դարձնեն դէպի Սուրբ Խորանը:
Դպիրներ. Ուրախ լեր սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս արքայն երկնից այսօր պսակեաց զքեզ Խաչիւն իւրով. եւ զարդարեաց զամուրս քո սքանչելի փառօքն իւրովք: Խնդա յոյժ դուստր Սիոնի. քանզի երկիրս երկինք եղեն այսօր վերստին քո նորոգմամբ եւ թագաւորն երկնաւոր հանեցաւ բնակիլ ի քեզ: Ընդ դասս երկնաւոր զօրացն վեր առեալ տօնեմք քեզ այսօր զանդադար փառատրութիւնս. ուրախ լեր հարսն անարատ անքնին քո խորհրդով: Ուրախ լեր բերկրեա հարսնացեալ սուրբ Եկեղեցի, պայծառացո զմանկունս քո յօրհնաբանութիւն ծագողին զշող լուսոյ ի քեզ մայր Եկեղեցի:
Դպիրներ. Թագ պարծանաց Արշակունեաց Կազմեալ առաքելական վարուք, տէր Գրիգորիոս, Յօրինեցար բազմագոյն ակամբք հանդիսից՝ Նահատակութեան վայելուչ պըսակ հիւսեալ Սուրբ Եկեղեցւոյ։
ՆՆ
Դպիրներ. Ով երանելիդ ամենեցուն տիեզերական իշխանութեամբ ընկալար ի Քրիստոսէ զթագ պարծանաց. Ով Տրդատ մեծ թագաւոր, վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։ Ուստի եւ մեք հաւատացեալքս տօնեմք զքեզ յիշատակս, օրհնութիւն առաքելով զքեզ պսակողին։ Ով Տրդատ մեծ թագաւոր վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։
Քահանայ. Տէր Աստուած մեր որ յամենայն ժամ ընդ մեզ ես, և ոչ երբեք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, որք ճշմարտութեամբ խոստովանին զանուն քո սուրբ: Զքեզ աղաչեմք, և առ քեզ կարդամք, և ի քէն խնդրեմք, մարդասէր Տէր, քոյին հրամանաւդ օրհնեցաք զպսակս զայս ամուսնութեան սոցա ի խորանի քում սրբութեան առաջի սրբոյ սեղանոյ քո. և արդ, Տէր բարերար, քոյին հրամանաւդ առնումք զնարօտ պսակիս ի գլխոց սոցա և օրհնեմք զսոսա նշանաւ սուրբ Խաչին:
Քահանան կ'առնէ նարօտները փեսայի և հարսի գլուխներէն և անոնք իրենց երեսները կը դարձնեն դէպի Սուրբ Խորանը:
Ապա քահանան ձեռքը կ'առնէ բաժակ մը գինի և կ'ըսէ.
Քահանայ. Տէր Աստուած մեր որ յամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և հաստատեցեր զտիեզերս, և զարդարեցեր զհարսանիսն ի Կանա Գալիլիացւոց: Ինքնին, Տէր, օրհնեա զբաժակս զայս ողորմութեամբ քով. և մեք յամենայն ժամ քոհասցուք ըզպարքևեաց քոց: Եւ քեզ հանցուք զօրհնութիւն և զփառս Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
Եւ բաժակը խմելու համար անոնց կու տայ ըսելով.
Քահանայ. Օրհնութիւն, գոհութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Քահանայ. Եւ վասն սուրբ Խաչի Քո պատուականի, Տէր ընկալ զաղաչանս մեր և կեցո զմեզ:
Քահանայ. Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր զի սովաւ փըրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ, ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո և ողորմեա:
Քահանայ. Պահպանիչ և յոյս հաւատացելոց Քրիստոս Աստուած մեր, պահեա պահպանեա զնորապսակ ամոլս (անուն) և (անուն) ընդ հովանեաւ սուրբ և պատւական Խաչիւդ քով ի խաղաղութեան. փրկեա յերևելի և յաներևոյդ թշնամւոյն, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Քահանայ. Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս, ամէն:
Դպիրներ. Հայր մեր որ յԵրկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո, որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ: